Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Չի կարելի գազի գնի հարցը հակադրել հայ-ռուսական հարաբերություններին. Մելքումյան

Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով նախօրեին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի շրջանակներում գազի գնի թեմայի հետ կապված քննարկումներին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է սպասարկի իր պետության շահը, և դա իրոք այդպես է: Սակայն, Մելքումյանի խոսքերով, հայ-ռուսական բարեկամությունը դարավոր արմատներ ունի։ «Մամուլում որոշակի շահարկումներ և ոչ օբյեկտիվ մեկնաբանություններ եղան «Բարգավաճ Հայաստան» ուղղվածության հետ կապված: Մեր հանրության մեջ թյուր կարծիքներ առաջացան, և ես հիմա ուզում եմ նշել, որ ռուս հայ-ռուսական բարեկամությունը՝ անկախ օրվա իշխանություններից, դարավոր արմատներ ունի: Այդ առումով հայ-ռուսական բարեկամությունն անսասան է: Բնականաբար պետք է հաշվի առնել նաև տվյալ փուլի մարտահրավերները: Մեր կուսակցությունը իր հիմնադրման օրից ի վեր միշտ հայ-ռուսական հարաբերությունները բարձր է գնահատել բոլոր-բոլոր բնագավառներում: Մենք պատկերացնում ենք մեր երկրի ու ժողովրդի ապագան ռուս ժողովրդի և Ռուսաստանի հետ բարյացակամ ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրա վառ վկայություններից մեկն էլ այն է, որ մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, ՀԱՊԿ-ի անդամ ենք»,- հավելեց նա:

Մելքումյանի խոսքերով՝ գազի գնի հետ կապված մեր շահերի սպասարկման մասին խոսելիս չի կարելի դա հակադրել արմատական միջպետական և ժողովուրդների միջև բարեկամությանը. «Այսինքն՝ եթե մենք գազի գնի շուրջ մեր շահերը պաշտպանենք, դա հակադրում են ԲՀԿ-ի ուղղվածությանը: Միանշանակ պետք է ասեմ, որ մեր կուսակցության կողմից իր դիրքորոշումներից որևէ շեղում չկա: Ինչպես մենք մեր ռազմավարական գործընկերոջ նկատմամբ վերաբերմունքը բարձր ենք գնահատել, նույնկերպ շարունակում ենք: Որևէ կերպ չի կարելի մանիպուլացնել և որոշակիորեն շեղել ուշադրությունը այն օբյեկտիվ փաստից, որ ԲՀԿ-ն միշտ էլ եվրասիական ուղղությունը, դեպի Ռուսաստան ուղղությունը, դեպի ավելի խորացված ինտեգրացիան պատկերացնում է որպես գերակա անհրաժեշտություն մեր երկրի համար թե՛ այսօր, թե՛ վաղը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում