Monday, 06 05 2024
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»

Սիգարետի ազդեցությունը 10-25 անգամ ավելին է, քան ծխախոտը տաքացնող սարքերինը․ ուսումնասիրություն

Գիտականորեն ապացուցված է․ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը ոչ թե նիկոտինն է, այլ ծուխը։ Սիգարետի ծուխը բարդ միացություն է, որը պարունակում է տարբեր տոքսիկոլոգիական ազդեցություններով ավելի քան 7000 նյութեր, որոնցից նվազագույնը 63-ը կարող են քաղցկեղ առաջացնել։ Վերջին տարիներին շուկայում հայտնվել են նիկոտին ստանալու համար նախատեսված նոր արտադրատեսակներ, որոնցից առավել տարածված են էլեկտրոնային սիգարետն ու ծխախոտը տաքացնող սարքերը։ Այս սարքերը սիգարետի համեմատ ունեն շատ կարևոր ազդեցություն․ դրանք ծուխ չեն արտազատում ու ստեղծվել են մեկ նպատակով․ լինել ավելի քիչ վնասակար այլընտրանք սիգարետին այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում ծխելը թողնել։ Ստորև ներկայացված ուսումնասիրության շրջանակներում գիտնականները փորձել են պարզել՝ հաջողվու՞մ է արդյոք իսկապես նվազեցնել քաղցկեղի առաջացման վտանգը՝ սիգարետը ծխախոտը տաքացնող սարքերով փոխարինելով։

 

Ի՞նչն է ուսումնասիրության առանցքում

«Ռիսկերի գնահատման հասարակություն» նախաձեռնության «Ռիսկերի գնահատում» միջառարկայական պարբերականում վերջերս հրապարակվեց սիգարետի ու տաքացվող ծխախոտային արտադրատեսակների համեմատական քաղցկեղածինությունը հետազոտող մի վերլուծություն։ «A method for comparing the impact on carcinogenicity of tobacco products: a case study on heated tobacco versus cigarettes» աշխատանքի հեղինակները նոր մեթոդ են մշակել, որի շրջանակներում մաթեմատիկական մոդելի միջոցով կարողանում են չափել սիգարետի ծխի ու տաքացվող ծխախոտային արտադրատեսակների գոլորշու թվով ութ նյութերի համախառն ազդեցությունը օրգանիզմի վրա՝ քաղցկեղի առաջացման ռիսկի տեսանկյունից։ Հետազոտական խումբը գլխավորում է Նիդեռլանդների Հանրային առողջապահության ու շրջակա միջավայրի ինստիտուտի պրոֆեսոր Վութ Սլոբը։ Գիտնականները նշում են, որ հետազոտությունը կարող է օգտակար լինել կարգավորող մարմինների համար՝ օգնելով ավելի լավ հասկանալ սիգարետի ու ծխախոտային նոր՝ առանց այրման աշխատող արտադրատեսակների համեմատական ազդեցությունը առողջության վրա։

 

Ո՞րն է առաջարկված մեթոդի առավելությունը

Սիգարետի ու ծխախոտային այլ արտադրատեսակների ազդեցությունը ռիսկի գնահատման առկա մեթոդների կիրառմամբ խնդրահարույց է։ Բանն այն է, որ առկա մեթոդները վնասակար ամեն նյութի՝ գործոնի ազդեցությունը դիտարկում են առանձին։ Հեղինակների կողմից առաջարկված մեթոդը շրջանցում է խնդիրներից մի քանիսը՝ կենտրոնանալով դիտարկվող արտադրատեսակների կողմից արտազատված նյութերի համախառն ազդեցության փոփոխության (Change in Cummulative Exposure – CCE) գնահատման վրա։ Այլ կերպ ասած, յուրաքանչյուր գործոնը առանձին դիտարկելու փոխարեն դիտարկվում է բոլոր գործոնների համախառն ազդեցությունը։ Մշակած մեթոդը վեց փուլից է բաղկացած։

Առաջին երեք փուլերը ենթադրում են քաղցկեղի վերաբերյալ տվյալների ուսումնասիրություն՝ վնասակար նյութերի չափաբաժինների ու օրգանիզմի՝ դրանց արձագանքելու տեսանկյունից։ Չորրորդ փուլում ուսումնասիրվում են սիգարետի ծուխն ու տաքացվող ծխախոտի արտազատած գոլորշին, ինչի արդյունքում սահմանվում են յուրաքանչյուր վնասակար նյութի արտազատման վստահության միջակայքերը։ Հինգերորդ քայլում չափվում է համախառն ազդեցության փոփոխությունը․ դուրս է բերվում մի փոփոխական, որի միջոցով մի արտադրանքը կարելի է համեմատել մյուսի հետ։ Վերջին՝ վեցերորդ փուլում գնահատվում է առողջության վրա տարբեր արտադրատեսակների հարաբերական ազղեցությունը։

 

Ուսումնասիրության արդյունքները

 

Վերոհիշյալ մեթոդի կիրառմամբ ուսումնասիրվել է քաղցկեղածին 8 նյութերի առկայությունը սիգարետի ծխում ու նորարարական արտադրանքի գոլորշու մեջ, ինչպես նաև համեմատվել է ծխի ու գոլորշու ազդեցությունը օրգանիզմի վրա։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծխախոտը տաքացնող սարքերի արտազատած գոլորշու ազդեցությունն օրգանիզմի վրա 10-25 անգամ ավելի քիչ է՝ սիգարետի ծխի համեմատ։ Գիտնականները նշում են․ ստացված արդյունքի հիման վրա կարելի է ենթադրություն անել, որ սիգարետը՝ ծխողի կյանքի տևողության առումով  ավելի ռիսկային է, քան ծխախոտը տաքացնող սարքերը։ Հետազոտության արդյունքները վկայում են նաև, որ առողջության վրա բացասական ազդեցության նվազումը ավելի զգալի կլինի սիգարետից հնարավորինս շուտ հրաժարվելու դեպքում։ Գիտնականները հստակ արձանագրում են նաև, որ, չնայած սիգարետի համեմեատ ծխախոտը տաքացնող սարքերն ունեն առավելություն, ռիսկերը նվազեցնելու լավագույն տարբերակը նիկոտինից առհասարակ հրաժարվելն է։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում