Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Կորոնավիրուսով վարակված լրագրողի օրագրից. ՄԱՍ 4

Լրացավ հիվանդանոցում գտնվելուս առաջին շաբաթը։ Այս օրերին մոտ 168 ժամվա ընթացքում հիվանդասենյակից դուրս եմ եկել ընդամենը 30 րոպեով։

Մեր կյանքում ժամանակը խիստ հարաբերական է. 30 րոպեն դանդաղ է անցնում, երբ տեղեկանում ես, որ վարակված ես ու սպասում քո հետևից եկող շտապօգնության մեքենային, սակայն այն մի քանի անգամ կարճ է թվում, երբ ընդամենն այդքան ժամանակ ես ունենում հիվանդասենյակից դուրս ապրելու համար։

Հիվանդանոցում, առհասարակ, ժամանակն արագ է անցնում։ Կարծես երեկ լիներ, որ ուսապարկը ձեռքիս, ձեռնոցով ու դիմակով երեկոյան ժամը 21։30-ին իջա շտապօգնության մեքենայից, իսկ այսօր արդեն բուժքույրն ասաց, որ, հավանաբար, ստանում եմ վերջին երակային ներարկումը, քանի որ առողջական վիճակս արդեն, գրեթե, լավ է։

Երեկ, երբ հերթական անգամ ձեռքերս շփում էի սենյակում դրված ալկոգելով, հանկարծ զգացի սպիրտի սուր հոտը։ Այդ ակնթարթն այնքան անհավատալի էր, որ սկզբում մտածեցի, թե պարզապես հիշում եմ այդ հոտը, բայց սեղանին դրված մրգերին մոտենալով հասկացա՝ 8 օր առանց հոտառության ապրելուց հետո, նորից կարողանում եմ զգալ ու տարբերել ցանկացած բուրմունք։

Մի քանի օր անց, երբ կարգավորվի նաև ջերմությունս, որը ցերեկվա ընթացքում և երեկոյան ժամերին բարձրանում է (օրագրի այս մասը գրում եմ 37,5 աստիճան ջերմություն ունենալով), անցնի չոր հազը, որը հանգիստ չի տալիս արդեն երկու շաբաթ շարունակ, հավանաբար, կտեղափոխվեմ մեկուսացման այլ վայր, որտեղից էլ դարձյալ թեստավորում անցնելուց և բացասական պատասխան ստանալուց հետո կվերադառնամ տուն։

Հիվանդանոցի բժիշկների ու բուժքույրերի հետ շփվում եմ օրվա ընթացքում մի քանի անգամ, սակայն նրանցից միայն մեկին եմ դեմքով ճանաչում, որովհետև սոցիալական ցանցում ընկերացել ենք, իսկ աշխատանքից հետո էլ կարդում է օրագրիս մասերն ու առավոտյան հետաքրքրվում, թե երբ է հրապարակվելու հաջորդ հատվածը։ Բժիշկների հետ կապվածությունն արդեն այնքան մեծ է, որ տուն գնալու վերաբերյալ հարցիս ի պատասխան հարցրին՝ այդքան շատ եմ ցանկանո՞ւմ տուն գնալ։

Այստեղ օր ու գիշեր աշխատող բժիշկների ու բուժքույրերի շնորհիվ է, որ օր օրի ավելանում է կորոնավիրուսից ապաքինված մարդկանց թիվը։ Նրանց հանդերձանքի միջից միայն աչքերն են երևում, սակայն այդ աչքերում էլ նկատելի է առկա այն տխրությունը, երբ խոսում են նոր վարակվածի, և ուրախությունը, երբ խոսքը ապաքինված մարդու մասին է։

Ապաքինվածների թվին զուգահեռ և մի փոքր ավելի արագ աճում է նաև վարակվածների քանակը, ինչը, սակայն, պետք է ոչ թե հուսահատեցնի, այլ ավելի զգոն դարձնի մեզ սեփական և դիմացինի առողջության նկատմամբ։ Ի վերջո, կորոնավիրուսային հիվանդությունը դատավճիռ չէ, այն վարակ է, որից, ցավոք, լիարժեք ապահովագրված մարդիկ չկան, բայց պետք է ամուր լինել ու հաղթահարել այն։ Ինչպես արդեն հայտնի դասական դարձած արտահայտությունն է ասում՝ կորոնավիրուսից հետո կա՛ կյանք…

ՄԱՍ 1

ՄԱՍ 2

ՄԱՍ 3

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում