Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստվում է դադարեցնել մալարիայի դեմ կիրառվող հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի ընդունումը կորոնավիրուսի կանխարգելման համար, ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պետության ղեկավարը մտադիր է դադարեցնել դեղամիջոցի ընդունումը «մեկ-երկու օրից»:
Մայիսի 18-ին Թրամփը խոստովանել էր, որ կորոնավիրուսով չվարակվելու համար օրական մեկ հաբ իդրոքսիքլորոխին է ընդունում:
ԱՄՆ-ում շատ մասնագետներ համարում են, որ կորոնավիրուսի դեմ պայքարում այս դեղամիջոցի արդյունավետությունն ապացուցված չէ, փոխարենը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու առողջությանը:











































