ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մայիսի 20-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 230 նոր դեպք, ընդհանուր 5271 դեպք, որոնցից 255 առողջացած, ըտնդհանուր 2419-ն, 67-ը` մահվան ելքով, երեկվա համեմատ՝ 3-ով ավելի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Համբարձումյանի հետ: