Հայաստանի ներքաղաքական կյանքում առերևույթ ընթացող նոր և հին իշխանությունների պայքարն իրականում բոլորովին այլ բնույթի գործընթացի միայն մակերեսային արտացոլումն է: Հետհեղափոխական ներքաղաքական պայքարը, որտեղ նոր ու հին իշխանություն հասկացությունները վերածվել են պայմանականության: Կա պայքար նոր իշխանությանը հետ մրցակցելու համար և այդ պայքարի մեջ են թե հին իշխանությանն առնչվող խմբեր և բևեռներ, թե այդ հին իշխանությանը նախկինում ընդդիմադիր եղած ուժեր, թե նաև ներգրավվում են նոր ուժեր կամ նոր ստեղծվող, նոր հայտ ներկայացնող քաղաքական միավորներ: Հայաստանում սկսվել է մեծ խաղ. Իշխանության հաղթանակի շրջանակը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: