Հունիսի 1-ից Նիդեռլանդներում կվերականգնվի բարերի և ռեստորանների աշխատանքը`նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով կիրառված սահմանափակումների աստիճանաբար չեղարկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg- ը՝ հղում անելով վարչապետ Մարկ Ռուտեի հայտարարությանը:
Հունիսի 1-ի կեսօրից բարերն ու ռեստորանները կարող են սկսել այցելուներ ընդունել՝ պայմանով, որ սրահներում 30-ից ավելի մարդ չի գտնվելու, չհաշված սպասարկող անձնակազմը, և 1.5 մ սոցիալական հեռավորություն է պահպանվելու, նշել է Ռուտեն։
Բացի այդ, հունիսի 1-ից Նիդեռլանդներում թույլատրվում է վերսկսել կինոթատրոնների և թանգարանների աշխատանքը՝ պահպանելով սահմանված սահմանափակումները: