Microsoft ընկերությունը գերհամակարգիչ է ստեղծել, որն աշխարհում ամենահզոր 5 համակարգիչներից մեկն է, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Այս համակարգիչը ստեղծվել է OpenAI ոչ առևտրային հետազոտական կազմակերպության համար, որի հիմնադիրներից մեկը Իլոն Մասկն է:
Սարքն ունի 285 հազար պրոցեսորային միջուկ (CPU core), 10 հազար գրաֆիկական պրոցեսոր (GPU) և յուրաքանչյուր GPU սերվերի համար 400 գիգաբայթ/վայրկյան ցանցի թողունակություն:
Գերհամակարգիչը պատրաստելու է զանգվածային բաշխված ԱԲ-մոդելների հաջորդ սերունդը, որը կարող է իրականացնել բազմաթիվ գործառույթներ և ավելի շատ ռեսուրսներ է պահանջում: