«Արձանագրենք, որ հեծանիվով վրաերթի մասին չէ խոսքը, այլ արարք է տեղի ունեցել, սակայն այս պահին չեմ ցանկանում այդ արարքի հետ կապված ներկայացնել, թռուցիկ կասեմ, որ արարքը սկիզբ է առել նախորդ օրը։ Դրա մասին կասեմ արդեն քրեական գործի նախաքննության ավարտից հետո, որպեսզի չխոչընդոտենք քննությանը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով «հեծանիվի վրաերթի» գործին։
Պատգամավորը նշեց, որ օրենքով կարգավորելու կարիք կա պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու դեպքերը։