Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Միացյալ Նահանգները կլքի ԱՀԿ-ն, եթե երկրի պահանջները չբավարարվեն 30 օրվա ընթացքում. Թրամփ

ԱՄՆ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը 30 օր ժամանակ է տվել` Վաշինգտոնի առաջարկած բարեփոխումներն իրականացնելու համար: Հակառակ դեպքում երկիրը կդադարեցնի կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի կազմակերպությանն իր անդամակցությունը, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՀԿ տնօրեն Թեդրոս Հեբրեսիուսին ուղղված նամակում, որը նա տեղադրել է Twitter- ի իր էջում:

«Եթե ԱՀԿ-ն 30 օրվա ընթացքում չապահովի հիմնական բարեփոխումները, ես ժամանակավորապես կսառեցնեմ ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ի ֆինանսավորումը և կվերանայեմ մեր անդամակցությունը», – գրել է Թրամփը:

Նա նաև ավելացրել է, որ ինքը չի կարող թույլ տալ, որ «ամերիկացի հարկ վճարողները» շարունակեն ֆինանսավորել մի կազմակերպություն, որը «չի սպասարկում Ամերիկայի շահերին»:

Թրամփը նշել է, որ «անհրաժեշտ բարեփոխումները» կպարզվեն ԱՀԿ-ի և դրա կառավարման համատեղ խորհրդակցությունների ընթացքում:

Ըստ նրա, որպեսզի Միացյալ Նահանգները չլքեն ԱՀԿ-ն, կազմակերպությունը «պետք է արագ գործի»:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ԱՀԿ- ի ֆինանսավորման համար ծախսում է տարեկան 500 միլիոն դոլար, իսկ ՉԺՀ-ն՝ ընդամենը 38 միլիոն դոլար: Ըստ Թրամփի, կազմակերպությունը վերածվել է «չինական տիկնիկի» և չի արձանագրել ՉԺՀ իշխանությունների կողմից կատարված խախտումները կորոնավիրուսային համավարակի տարածման սկզբում:

Նաև, ըստ ԱՄՆ նախագահի, ԱՀԿ-ն «բազմիցս հայտարարություններ է արել կորոնավիրուսի մասին, որոնք ծայրաստիճան անճիշտ էին կամ մոլորեցուցիչ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում