Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ընդգծեց, որ պետությունն իր քայլն արել է` դիմակների ներկրման համար մաքսատուրքերից ազատել է:
«Պարոն Մելքումյան, ես Ձեզ մարտահրավեր եմ նետում. եկեք ընդմիջմանը ուսումնասիրենք Չինաստանի շուկաները. եթե դուք այնտեղ 0.33 ցենտից էժան դիմակ գտնեք, ես կհամաձայնեմ, որ Հայաստանում դեղատները գերշահույթ են ապահովում»,- դիմելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել մելքումյանին` ասաց Սիսակ Գաբրիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:











































