Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու հարցը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց. «Ինչպե՞ս է կատարվելու տուգանքի գործընթացը. ոստիկանը բերման է ենթարկելու և արձանագրությո՞ւն է կազմելու, թե՞ այդ պահին տուգանելու է: Գուցե հայտարարվի, որ քաղաքացիներն իրենց հետ ունենան նաև անձը հաստատող փաստաթուղթ»:
Ի պատասխան` փոխնախարարն ասաց. «Ոստիկանը վարչական վարույթ է իրականացնում»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































