Անարխիստները անկարգություններ են կազմակերպել Աթենքում և Սալոնիկում, վնասվել են գրեթե երկու տասնյակ մեքենաներ՝ հայտնում են հունական լրատվամիջոցները:
Կիրակի երեկոյան Սալոնիկում ցուցարարները երթ են արել՝ բողոքելու ոստիկանության գործողությունների դեմ, նախօրեին իրավապահները ցրել էին բողոքի ցույցը Կալիտեասի հրապարակում՝ օգտագործելով լուսաաղմկային նռնակներ: Ոստիկանությունը հայտարարել է, որ տեղի բնակիչները դժգոհում են երիտասարդների՝ մինչև առավոտ տևող մեծ խմբերով հավաքներից և աղմուկից:
Երթի ընթացքում անարխիստները նետել են Մոլոտովի կոկտեյլներ, քարեր և շշեր Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի մոտակայքում գտնվող ոստիկանության ստորաբաժինների ուղղությամբ, իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով:











































