Հաղորդագրություն
Տեղի տալով հասարակական ճնշմանը` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն էկո-ակտիվիստների հետ այսօր` ժամը 16.00-ին, կայցելի Նոր Նորքում գտնվող «Վիշապի քարեր» այգին: Հիշեցնենք, որ շուրջ 5000-ամյա վիշապաքարերով և մոտ 200 ծառերով այգին կանգնած է կառուցապատման վտանգի առջև:
Այգին փրկելու համար բնապահպանական ակտիվիստները նամակ են ուղղել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին` մասնավորապես նշելով. «Խնդրում ենք միջամտել, կաշառված չինովնիկներին պատժել, կատարել օրենքով պահանջվող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (թեկուզ` համայնքի և հասարակության պահանջով) և կազմակերպել և արձանագրել հասարակական լսումներ: Մինչ ընթացակարգի ավարտը խնդրում ենք անհապաղ միջոցներ ձեռնարկել շինարարական աշխատանքները դադարեցնելու և շինտեխնիկան հանելու ուղղությամբ»:
«Մե՜նք ենք այս քաղաքի տերը»
քաղաքացիական նախաձեռնություն
22-ը նոյեմբերի, 2010թ.