Եվրախորհրդարանի ավելի քան հազար աշխատակիցների անձնական տվյալները հայտնվել են հասարակական տիրույթում, գրում է Politico թերթը՝ վկայակոչելով ՏՏ քաղաքականության ոլորտում փոխնախագահ Մարսել Կոլային:
Նշվում է, որ համացանցում հայտնվել են 1200 աշխատակցի մասին տեղեկություն՝ ներառյալ գաղտնի տեղեկությունները և գաղտնագրված գաղտնաբառերը:
Ըստ Politico-ի, խոսքը Եվրոպական ժողովրդական կուսակցության մասին է, ինչը հաստատեց կուսակցության ներկայացուցիչ Պեդրո Լոպեսը: Նա ասաց, որ տվյալների բազան պարունակում է 2018 թ. օգտագործված տեղեկատվություն։
Բոլոր «արտահոսած տվյալները» արդեն ջնջվել են: Դեպքի առթիվ կիրականացվի քննություն:












































