ԵԽԽՎ-ն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեխաների պաշտպանության մասին Լանզարոտի կոնվենցիայի վավերացմանը:
«Շատ ուրախ ենք, որ Ազգային ժողովը վավերացրեց կոնվենցիան: Սա որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն Հայաստանի համախոհության ևս մեկ օրինակ է»,-ասել է Հայաստանում ԵԽԽՎ դիտորդ Կիմմո Կիլյունենը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն Կոնվենցիան վավերացրել է մայիսի 11-ին: Կոնվենցիայի օգտին քվեարկել էր 79 պատգամավոր, դեմ՝ 13-ը:
Կոնվենցիայի նպատակներն են երեխաների սեռական շահագործման կանխարգելումը, սեռական շահագործման զոհ դարձած երեխաների իրավունքների պաշտպանությունը: