ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում տեղեկացրել է Կոնգրեսին, որ պաշտոնանկ է անում Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչ Սթիվ Լինիկին, հայտնում է Politico- ն:
Թրամփը նշել է, որ ինքն «այլևս չի վստահում» Լինիկին և խոստանում է Սենատ՝ հաստատման համար ուղարկել նոր թեկնածու, որին վստահում է նախագահը, և որը «բավարարում է համապատասխան պահանջներին»:
Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ նախկին դիվանագիտական կադր Ստիվան Աքարդը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար, «այժմ ղեկավարելու է պետդեպարտամենտի գլխավոր տեսուչի գրասենյակը »:
Փելոսին ասել է, որ Թրամփի քայլը «պատասխան գործողություն» է և ուղղված է ընդդեմ «հայրենասիրական տրամադրվածությամբ պետական պաշտոնյաների դեմ, որոնց վստահված է վերահսկողություն իրականացնել ամերիկացի ժողովրդի անունից»:







































