Ամերիկյան իշխանությունները կարող են մասնակիորեն վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է սակայն «քննարկել» այս որոշումը, եթե Չինաստանի ներկայացուցիչները մեծացնեն իրենց վճարումները։
ԶԼՄ-ի տվյալներով, այդ դեպքում տրամադրված գումարը կհամապատասխանի այն գումարին, որը լրացուցիչ կտրամադրի Չինաստանը։
Համապատասխան պահանջներով նամակը, որում խոսվում է ինչպես թերությունների, այնպես էլ ԱՀԿ-ի «հսկայական ներուժի» մասին, ուղարկվել է կազմակերպությանը։
Բացի այդ, նամակում պահանջ է ներկայացված՝ «անկախ փորձաքննություն» անցկացնել կորոնավիրուսային վարակի առաջացման հարցի վերաբերյալ։







































