Բրազիլիայում 24 ժամվա ընթացքում 15305 մարդու մոտ COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացվել։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Համաճարակի ընթացքում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է մինչև 218.223-ի:
Բացի այդ, մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից 824 հիվանդ է մահացել։ Երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 14.817-ի:
Նաև նշվում է, 84 970 մարդ բուժվել է կորոնավիրուսային վարակից: Ինչպես նշել են առողջապահության նախարարությունից, վարակվածության դեպքերի մեծ մասը գրանցվել է Սան Պաուլու նահանգում:






































