ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ ԱՄՆ-ը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից շահույթ չի ստանա, եթե առաջինը ստեղծի այն:
Նրա խոսքով, Վաշինգտոնը պատվաստանյութը կտրամադրի այլ երկրներին մատչելի գներով: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութի ստեղծման աշխատանքները հանուն փողի չեն իրականացվում:
«Մարդիկ ուզում են գտնել պատասխանը, նրանք շահույթ չեն փնտրում»,- ասել է նախագահը:
Նա նաև հույս է հայտնել, որ եթե պատվաստանյութն առաջինը ստեղծի այլ երկիր, այդ թվում՝ Չինաստանը, այն հասանելի կլինի նաև Միացյալ Նահանգների համար:










































