ԹԱՍԻԲԻ ՀԱՐՑ Է
Նախարար Բադասյանը երեկ, խոսելով ՍԴ-ի հարցի լուծման մասին, ասաց, որ եզրակացություն է սպասում Վենետիկի հանձնաժողովից։
Եվրոպայի խորհուրդը պետությունների մեր մեծ ընտանիքն է։ Մենք ենք դիմել, որ դառնանք այդ ընտանիքի անդամ հազար ու մի կարևոր պատճառներով։
Ու շատ նորմալ է, որ մեր մեծ ընտանիքն ունի խորհրդատվական ծառայություն ընտանիքի անդամ-պետությունների համար։
Բայց մեր ընտանիքում որքան էլ ջերմ լինեն հարաբերությունները եղբայրների միջև, կան հարցեր, որոնց մասին եղբայրդ չպետք է իմանա, էլ չեմ ասում այդ հարցով խորհուրդ տա։ Դրանք ինտիմ հարցերն են։
Քանի որ այս թեմայով շատ եմ գրել, բայց սխալները շարունակվում են, ապա ստիպված եմ բերել մի քանի օրինակ, թե ինչ է ինտիմը։
Սեռական ակտի ժամանակ զուգընկերոջ դեմքի արտահայտությունը, սիրած դիրքը, հղիության թեստի մասին ամուսինների զրույցը, համբույրը, ներքնազգեստի գույնը։ Սրանք հարցեր են, որ զույգից դուրս չպիտի գան։
Զույգն այս պարագայում պետությունն ու սահմանադիրն են՝ ժողովուրդը։ Եվ ոչ մի եվրոպական կամ ռուսական, կամ չինական եղբայր չպետք է խառնվի պետական ինտիմ հարցին։
Այս հարցը մենք մերոնցով պետք է որոշենք։
Ու զանկացած տղամարդ, եթե գնա իր տիկնոջ կրծքի ձևի մասին խոսի այլ մարդու հետ, ապա այդ տղամարդուն ոչ ոք էլ չի հարգի։ Առնվազն։
Երբ մենք այս կարևոր ներպետական, սուվերեն, ինքնիշխան հարցով դիմում ենք եվրոպացուն, ապա մեր պետությանը էլ չեն հարգի, հասկանու՞մ եք։
Այս հարցը մեր որոշելիքն է։
Ու եթե մենք ԹԱՍԻԲ ունենք, ապա պետք է հրաժարվենք այս հարցի շուրջ որևէ խորհրդատվությունից։
Կասկածում եմ, որ նախարար Բադասյանին այս հարցերը իրենց բակում Բացատրող է եղել։
Չեմ ուզում պիտակավորել ու հազար անգամ ներողություն եմ խնդրում պարոն Բադասյանից այս համեմատության համար, միայն թե լսեք ու սխալը մի շարունակեք։
Այնպես է ստացվել, որ և ես և նախարարը այդ նույն սահմանադրի մասնիկներն են, և իր հնարավոր խայտառակությունը, մեր պետության հնարավոր խայտառակությունը ինձ համար պատվաբեր չի։
Էլ չեմ խոսում Պետության վարկանիշի մասին։
Ավելի լավ է այս հարցի շուրջ Հրայր Թովմասյանից խորհուրդ հարցնել, քան Վենետիկի հանձնաժողովից։
Հրայրը այն է ինչ կա, բայց մերն է։
https://www.facebook.com/armen.martirosyan.5036/posts/10220424347351009











































