Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ երկիրը մտադիր է ԵՄ-ի հետ համատեղ հանդես գալ COVID-19-ի համավարակի պայմաններում ԱՀԿ-ի գործողությունները հետաքննելու պահանջով՝ գրում է mk.ru-ն։
Նշվում է, որ դրա մասին ծրագրվում է բարձրաձայնել ԱՀԿ-ի ամենամյա նստաշրջանում, որը կանցկացվի մայիսի 18-19-ը ընկած ժամանակահատվածում տեսաժողովի ձևաչափով։








































