Հաջորդ օրերին Գերմանիայի 16 դաշնային նահանգները կթուլացնեն արտերկրից այցելուների համար կարանտինի պահանջը, որը ներկայացվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով:
Այդ մասին հաղորդում է The Local-ը:
Այժմ ՆԳՆ-ն երկրի բոլոր դաշնային նահանգների համար աշխատում է նոր կանոնակարգի վրա՝ հայտարարվել է նախարարությունում:
Նախարարության խոսնակը հայտնել է, որ Գերմանիան կչեղարկի կարանտինի կանոնները Եվրամիությունից, Շենգենից և Մեծ Բրիտանիայից ժամանող ճանապարհորդների համար: Ակնկալվում է, որ միայն ռիսկի գոտիներից այցելուները ստիպված կլինեն ենթարկվել կարանտինի կանոններին:











































