Monday, 13 07 2026
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում

Մոսկվան դժգոհ է, որ Փաշինյանը անցյալի հետ հաշիվ է մաքրում, բայց Քոչարյանի գործը Հայաստանի ներքին խնդիրն է. Տարասով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մայիսի 13-ին հրապարակեց դատական ակտը Քոչարյանին կալանքից ազատ արձակելու նրա փաստաբանների միջնորդության վերաբերյալ։ Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել միջնորդությունը։

Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Անձնական երաշխավորությամբ հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի նախագահական ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է 2019-ի հունիսի 25-ից։

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հաճախ են իրենց հարցազրույցներում ու հայտարարություններում նշում, թե Մոսկվան բացասական վերաբերմունք ունի նրա կալանավորման վերաբերյալ, և որ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը  վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց՝ երկկողմ  միջպետական հարաբերությունների վրա Քոչարյանի դեմ հարուցված գործն իր անդրադարձը չի ունենա: «Քոչարյանը երկկողմ հարաբերությունների խնդիր չէ, բայց, ինչպես հայտնի է, Քոչարյանի ու Պուտինի միջև կան անձնական հարաբերություններ։ Իհարկե, Պուտինը հետաքրքրված է Քոչարյանի ճակատագրով։ Երկրորդ՝ միջպետական հարաբերությունների վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնում։ Բայց եկեք անկեղծ լինենք՝ Մոսկվան դժգոհ է, որ Փաշինյանը  բարեփոխումներ անելու, առաջ նայելու փոխարեն անցյալի հետ հաշիվ է մաքրում։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին խնդիրն է»,- ասաց նա։

Տարասովի դիտարկմամբ՝ որքան էլ Քոչարյանի աջակիցները պնդեն, որ այս գործը վատ հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա, պետք է առաջին հերթին նայել պետական  շահերին. «Իսկ այդ շահերը անձնական բնույթ չեն կրում։ Երկկողմ հարաբերություններ կան ու կլինեն»։

Քաղաքագետը հորդորում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները ևս չկապել այդ գործի հետ. «Լավրովը՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ներկայացուցիչ,  ղարաբաղյան հարցում ակտիվություն է ցուցաբերում, որովհետև եթե կոնֆլիկտը ռազմական գործողությունների անցնի, դա կշոշափի հենց Ռուսաստանի ազգային անվտանգությունը և ոչ Անգլիայի, Փարիզի ու Վաշինգտոնի։ Մենք ուզում ենք, որ երկխոսությունը շարունակվի, ու կողմերն ընդհանուր լեզու գտնեն։ Երկրորդ՝ Մոսկվան չի ուզում, որ իր անունը անտեղի մանիպուլացնեն։ Լավրովը ստիպված եղավ բացել խաղաքարտերը և ասել, որ երբ արտգործնախարարները մի քանի ժամանոց հանդիպում են ունենում,  ինչ-որ բանի մասին խոսում են, չնայած կողմերից մեկը՝ Հայաստանը, դա հերքում էր։ Գիտեք, սա ղարաբաղյան հակամարտության դիվանագիտության տարրերից մեկն է,  ոչ առաջինը և, ես ենթադրում եմ, ոչ էլ վերջինը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում