Բուլղարիայի կառավարությունն արտակարգ համաճարակաբանական իրավիճակ է սահմանել մինչև հունիսի 14-ը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Նշվում է, որ մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը գործող արտակարգ դրությանը կփոխարինի ԱՀԻ ռեժիմը:
Բուլղարիայում բացվել են թանգարաններն ու գրադարանները՝ սանիտարական նորմերի պահպանման պայմանով: Փակ են մնում դպրոցներն ու առևտրի կենտրոնները:
Բուլղարիայում կորոնավիրուսով վարակվել է 2069 մարդ, մահացել է 96 մարդ:











































