Դատարանը մայիսի 13-ի վճռով մերժեց Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Այդ երաշխավորությունը ներկայացրել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որպես ԲԴԽ անդամ մեկնաբանության հնարավորություն չունի և հավելեց, որ Քոչարյանի պաշտպանական կողմը մարտավարական դիրքը մշակելիս տարբեր մոտեցումներ է որդեգրում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Կարեն Կարապետյանն այդ դատական գործընթացըը գրգռված և քաղաքական է համարել, Վիգեն Քոչարյանը նշեց, որ յուրաքանչյուրն ազատ է գնահատականներ տալու և սեփական կարծիք հայտնելու մեջ. «Ամեն դեպքում դատական ինստիտուտները չպետք է տեղի տան հնչող գնահատականներին: Կարևորն իրական իրավիճակն է, ոչ թե առանձին գնահատականները»:
Անդրադառնալով հարցին, թե ինչու է վեթինգ իրականացնելն անհնար, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը կարծիք հայտնեց, որ կան խոչընդոտներ. «Համատարած վեթինգի դեպքում դատական համակարգի կոլապս կառաջանա»:
Կառավարությունն ընտրել է դատական համակարգն աստիճանաբար վերափոխելու ճանապարհը: «Հետևողական աշախատանք պետք է իրականացվի, որպեսզի դատական համակարգը ձերբազատվի համակարգը վարկաբեկող դատավորներից, և ունենանք վստահություն վայելող, անկախ, արդյունավետ աշխատող դատարաններ:
Մանրամասն՝ տեսանյութում:








































