Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Ռոբերտ Քոչարյանը զգաց ներքաղաքական թեժացման հետևանքը

Դատարանը մայիսի 13-ի վճռով մերժեց Հայաստանի և Արցախի նախկին վարչապետների երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Այդ երաշխավորությունը ներկայացրել էին Հայաստանի նախկին վարչապետներ Կարեն Կարապետյանը, Վազգեն Մանուկյանն ու Խոսրով Հարությունյանը, և Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նախկին վարչապետների միջնորդությունը, խոշոր հաշվով, իրականացվում էր երկու հատկանշական ֆոնային ուղեկցությամբ՝ կորոնավիրուս և Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր ու նախկին իշխանությունների պայքարի թեժացում, հռետորաբանության կոշտացում: Կորոնավիրուսը, այսպես ասած, դիտվում էր «հօգուտ» խափանման միջոցի փոփոխության, քանի որ այդ վարակի համար խոցելի է դիտվում 65-ն անց տարիքային խումբը, որի շարքում է նաև երկրորդ նախագահը: Առավել ևս, որ նա կարծես թե ունի որոշակի այլ առողջական խնդիրներ, ինչը կարող է դիտարկվել ուղեկցող հիվանդություն և ավելի վտանգ ներկայացնել:

Դատարանը, սակայն, մերժեց այդ փաստարկները, կամ այդ ֆոնը դատարանի համար չխաղաց երաշխավորության այլ փաստարկները դիտարկելու գործում էական դեր: Թերևս այն պատճառով, որ առավել մեծ դեր խաղաց ներքաղաքական իրադրության թեժացումը՝ նախկին և նոր իշխանության համատեքստում, որը ծավալվեց հատկապես Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանի ակտիվացումով: Ըստ էության, այդ ակտիվացումն ու դրա բերումով ներքաղաքական հռետորաբանության թեժացումը գրեթե բացառելի դարձրին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության որևէ տեսական հավանականություն անգամ, քանի որ այդ թեժ հռետորաբանության կամ դիմակայության շրջանակում այդպիսի որոշումը ուղղակի կդիտվեր նոր իշխանության լիակատար կապիտուլյացիա՝ թողնելով բավականին հակասական և անկանխատեսելի քաղաքական հետևանքի հնարավորություն:

Այլ կերպ ասած, ներքաղաքական թեժ դիմակայության և հռետորաբանության պայմաններում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի անփոփոխությունը քաղաքական ղեկավարության համար դարձել էր «քաղաքական պատվի հարց»: Ո՞վ էր դարձրել, դա, թերևս, շատ հետաքրքիր հարց է, որի տարբեր ասպեկտներին անդրադարձել ենք մեր հրապարակումներում և դեռ կանդրադառնանք: Իհարկե, հնարավոր չէ ասել, որ հակառակ պարագայում կար երկրորդ նախագահի առնչությամբ դատական այլ վճռի իրական հնարավորություն, գործոններն, ի վերջո, բազմազան են, սակայն անկասկած է, որ եթե փոքր և տեսական հնարավորություն անգամ կար, ներքաղաքական թեժացումը, որ գործնականում խթանեց նախկին իշխանության թևերից մեկը, ուղղակի փակեց այդ հնարավորությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում