Friday, 26 04 2024
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

Քանի դեռ Հայաստանում կապիտալի ու քաղաքականության միջև հավասարակշռություն չի հաստատվել, քաղաքական ջղաձգումներն անխուսափելի են

«Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական վերջին զարգացումները, Ազգային ժողովում տեղի ունեցած գործընթացները, իշխանություն-ընդդիմություն հակադրությունը։

– Այդ գործընթացներն իրականում ունեն խորքային պատճառներ, և այն, ինչ մենք տեսանք Ազգային ժողովում, դրանից օրեր առաջ՝ Երևանի կենտրոնում, այդ խորքային պատճառների սոսկ արտաքին արտահայտությունն են։ Իսկ պատճառները գնում հասնում են ընդհուպ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխություն, դրա արդյունքում նոր իշխանության, նոր քաղաքական համակարգի ձևավորում ու դրան ուղղված հակադրություն նախկին իշխանությունների կողմից։ Պետք է հստակ հասկանալ, որ նախկինները կորցրել են ոչ միայն նոմինալ իշխանություն, այլ կորցրել են անցած քսան տարիներին կուտակված հսկայական կապիտալի աճի հնարավորություն, քանի որ իշխանությունը նրանց համար եղել է առաջին հերթին սեփական կապիտալի աճն ապահովելու միջոց։ Բայց կորցնելով իշխանությունը՝ նրանք շարունակում են պահպանել կապիտալը, որն արդեն երկու տարի ու նաև այսօր ամբողջությամբ ծառայեցնում են նոր իշխանությանը հարվածելու, հեղափոխությունն արժեզրկելու ու հնարավորության դեպքում իշխանության վերադառնալու համար։ Թավշյա հեղափոխությունն իրականում փոխել է միայն երկրի քաղաքական իշխանությունը, սակայն խոշոր կապիտալը, որը մշտապես փոխկապակցված է եղել իշխանության հետ, մնացել է նախկին իշխանությունների տիրապետության ներքո։ Այսինքն՝ նոր իշխանությունը՝ ունենալով լայն սոցիալական բազա, հնարավորինս աննախադեպ մեծ վստահություն, չունի այդ հենման կետը, այդ բազան խոշոր կապիտալի շրջանում, որը, ինչպես, նշեցի, ծառայեցվում է նույն այդ իշխանության դեմ։ Եվ քանի դեռ Հայաստանում չի հաստատվել այդ հավասարակշռությունը՝ կապիտալի ու քաղաքականության միջև հավասարակշռությունը, քանի դեռ խոշոր կապիտալը ծառայեցվում է հակաիշխանական, իսկ հաճախ նաև հակապետական նպատակներին, մենք ականատես ենք լինելու նման քաղաքական լարումների ու ջղաձգումների։ Դրանք, կրկնում եմ, այսբերգի միայն երևացող մասն են, պատճառները շատ ավելի խորքային են։

Իշխանություններն, օրինակ, ասում են, որ ընդդիմության վերջին գործելակերպի հիմքում ընկած է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, որից նախկին իշխանությունները մտահոգվել են ու նաև խորհրդարանական ընդդիմության միջոցով փորձում են ապակայունացնել իրավիճակը։

– «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը կարող է լինել ստեղծված իրավիճակի պատճառներից սոսկ մեկը, բայց ոչ միակը կամ գլխավորը։ Այո, նախկին իշխանության ներկայացուցիչներին արդարացիորեն մտահոգել է այս օրենքի ընդունումը, քանի որ դրա կիրառման արդյունքում նրանք կարող են զրկվել հանցավոր ճանապարհով կուտակած իրենց միլիոնների, տասնյակ միլիոնների հասնող գույքից ու ունեցվածքից։ Այսինքն՝ կրկին հանգում ենք այն իրողությանը, որի մասին խոսեցի նախորդ հարցին պատասխանելիս՝ իշխանության խնդիր։ Բանն այն է, որ նախկին իշխանությունների կուտակած ահռելի հարստությունը, գույքը կենսունակ է միայն իշխանության առկայության պայմաններում, այսինքն՝ միայն իշխանություն ունենալով՝ այն կարող է ապահովված լինել համապատասխան երաշխիքներով։ Հետևաբար՝ այսօրվա պայքարը իշխանության համար, իշխանությունը վերադարձնելու համար, պայքար է գլխավորապես նաև այդ գույքն ու ունեցվածքը պահպանելու համար։ Կրկնում եմ, խոսքը տասնյակ, գուցե հարյուրավոր միլիոնների մասին է, որի կորուստը չի նշանակելու սոսկ փողի կորուստ, դրա կորուստը նշանակելու է նաև սոցիալական դիրքի, սոցիալական կապերի կորուստ։ Ի վերջո, այն ազդեցությունը, որը նախկին իշխանությունները պահպանում են իրավապահ մարմինների, դատական համակարգի նկատմամբ, հնարավոր է՝ առաջին հերթին այդ ֆինանսական միջոցների շնորհիվ։ Զրկվելով փողից՝ նրանք զրկվելու են նաև այդ ու էլի շատ ոլորտներում ունեցած ազդեցությունից։

Այդ է պատճառը, որ այս պայքարը նրանց համար ոչ թե սոսկ քաղաքական պայքար է, այլ կենաց-մահու, գոյության կռիվ։ Բայց հանուն արդարության պետք է ասել նաև, որ գործող իշխանությունը անուղղակիորեն, սակայն որոշակիորեն սնուցում է նախկինների հույսերն ու սպասումները։ Դրա ամենավառ օրինակը մենք տեսանք նախօրեին՝ վարչապետի ու արդարադատության նախարարի քննարկման ժամանակ։ Հեղափոխությունից հետո մենք շարունակ խոսել ենք դատական համակարգում վեթինգի, իրական անցումային արդարադատության գործիքների, բարեվարքության կանոնների ներդրման մասին։ Ռուստամ Բադասյանը, սակայն, նախօրեին Նիկոլ Փաշինյանին հանգամանորեն բացատրեց ու հիմնավորեց, թե ինչու դրանցից որևէ մեկը հնարավոր չէ՝ վերջում էլ ավելացրեց, որ դատավորների աշխատավարձերը պետք է 50 տոկոսով ավելացվեն։ Այսինքն՝ մենք ոչ միայն քայլեր չենք անում դատական համակարգը նախկին իշխանության ազդեցությունից, հանցավոր վճիռներ կայացրած դատավորներից մաքրելու համար, այլ մի բան էլ ավելացնում ենք նրանց աշխատավարձերը։ Ես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ սա ոչ այլ ինչ էր, քան դատաիրավական ոլորտում հեղափոխության պարտության, տապալման մասին հայտարարությունը, որի նկատմամբ, Նիկոլ Փաշինյանի հանդուրժողական վերաբերմունքից դատելով, կարելի է արձանագրել, որ դա իշխանության հավաքական մոտեցումն է, հետևաբար՝ այդ պարտության համար ամբողջ պատասխանատվությունը կրում է իշխանությունը։ Ընդհանրապես, մենք առաջ շարժվելու համար պետք է պատասխանենք հարցին՝ արդյոք 2018 թվականի խորհրդարանական ընտրությամբ հեղափոխությունն ավարտվե՞լ է, թե՞ ոչ։

Ես խորապես համոզված եմ, որ այն չի ավարտվել, որ 2018 թվականի ընտրությունը սոսկ ակտ էր, որը նպաստել էր հեղափոխության ինստիտուցիոնալացմանը։ Սակայն հեղափոխությունը դեռևս չի ավարտվել, այն շարունակվում է կամ պետք է չշարունակվի, քանի որ մենք շատ հեռու ենք այնպիսի պետությունից, որը, որպես նպատակ, հռչակել է թավշյա հեղափոխությունը։ Իքս հեղափոխությունը պետք է շարունակվի և իր տրամաբանական ավարտին հասնի միայն ու բացառապես արմատական բարեփոխումների միջոցով, մինչդեռ անցած երկու տարիներին մենք տապալել ենք այդ առաքելությունը։ Մենք չենք կարողանում անգամ հանգուցալուծել սահմանադրական ճգնաժամը, և այսօր երկրում ժողովրդավարության պաշտպանի առաքելություն ունեցող Սահմանադրական դատարանը վերածվել է իսկական պատվարի՝ ժողովրդավարության հաստատման ճանապարհին։ Նույնը վերաբերում է նաև իրավապահ, ուժային կառույցներին։ Այս առումով, միակ դրական զարգացումը ոստիկանության բարեփոխումների ռազմավարության ընդունումն էր ու, որպես դրա հետևանք, ներքին գործերի նախարարության ստեղծումը։ Նույնը, ցավոք, չենք կարող ասել Ազգային անվտանգության ծառայության համար, որտեղ, վախենամ, մենք արդեն սոսկ բարեփոխումներով չենք կարող էական առաջընթացի հասնել, և պետք է գնանք արմատական քայլերի՝ ընդհուպ գործող ԱԱԾ-ն լուծարելու և նոր Ազգային անվտանգության համակարգ ձևավորելու ճանապարհով։ Սրանք և բազմաթիվ այլ քայլեր պետք է իրականացվեն հեղափոխության շարունակության ու իրական հաղթանակի համար։ Ցավոք, սակայն, մենք դեռևս շատ հեռու ենք այդ ճանապարհից և ահռելի աշխատանք ունենք կատարելու պետական ու հանրային կառավարման՝ առանց բացառության բոլոր ոլորտներում։

Կա նաև տեսակետ, որ ներհայաստանյան այս գործընթացները պայմանավորված են արտաքին գործոններով, մասնավորապես Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարություններով։ Կիսո՞ւմ եք արդյոք այդ տեսակետները։

– Այդ տեսակետները գոյության իրավունք ունեն, ես մասամբ համաձայն եմ դրանց հետ, քանի որ, այո, ակնհայտ է, որ Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում անկայունություն գեներացնելու ու գուցե նաև իշխանություն փոխելու հարցում։ Բայց Լավրովի հայտարարությունը ավելի լայն համատեքստի մի բաղադրիչն է ընդամենը։ Խնդիրները կրկին շատ խորքային են և շոշափում են ինչպես մեր արտաքին քաղաքականությանը, այնպես էլ ներքաղաքական կյանքին վերաբերող բազմաթիվ ասպեկտներ։ Իսկ ամենագլխավոր ու ցավալի իրողությունն այն է, որ Հայաստանում, ինչպես նախկին իշխանությունների շրջանակները, այնպես էլ նրանց ուղղակի կամ անուղղակի ծառայող այլ ուժեր՝ հին և նոր, պատրաստ են ստանձնելու հինգերորդ շարասյան գործառույթը՝ չխորշելով ներքաղաքական նպատակներին հասնելու համար ապավինել օտարների ազդեցությանը։ Մենք դա այսօր տեսնում ենք Հայաստանում։ Բայց սա մեկ օրվա կամ մեկ ամսվա արդյունք չէ, սա հետևողական քաղաքականության հետևանք է, քաղաքականություն, որը Ռուսաստանը մշտապես վարել է մեր երկրում՝ տարբեր ժամանակներում տարբեր խնդիրներ լուծելու նպատակով։ Ցավոք, Հայաստանում օտարամոլության այդ ախտն այնքան խոր արմատներ է գցել, որ անգամ իրենց ազատական, նույնիսկ արևմտամետ համարող ուժերը չեն խորշում Ռուսաստանի հետ տարբեր ստվերային հարաբերություններից՝ միայն թե բավարարեն իրենց ներքին հավակնությունները։ Իրականում սա ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր է, սակայն դրան համարժեք վերաբերմունք չի ցուցաբերվում ո՛չ իշխանության, ո՛չ պատկան կառույցների կողմից, քանի որ, ցավոք, վերջիններից շատերը ևս տարբեր թելերով կապված են Ռուսաստանի հետ։ Իսկ քանի դեռ այս պատճառահետևանքային կապերը չեն վերացել, մենք պարբերաբար տեսնելու ենք նման ռուս-հայկական դեմարշներ, որոնց նպատակը մեկն է՝ հարվածել Հայաստանի պետականությանն ու ինքնիշխանությանը ու թուլացնել այն։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում