Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

«Ո՞նց կարան հինգ-վեց հոգուց մի կերպ մեկին բռնեն». Սեդա Սաֆարյանը դժգոհ է գործի բացահայտումից

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ փաստաբան «Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երևան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տևական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել և Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել: Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ»։

Հաղորդագրության մեջ ասվում է «քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների» մասին, սակայն փաստաբան Սեդա Սաֆարյանը մեր զրույցի ընթացքում հայտնեց, թե իր հարազատների նկատմամբ կատարված հանցագործության  բացահայտման ընթացքից, ոստիկանության կատարած  աշխատանքից բոլորովին էլ բավարարված ու գոհ չէ:

«Մի հոգին մի կերպ կալանավորվել է: Ես ոչ մի բան չունեմ ասելու: Էդ ոստիկանությանը ոչինչ չունեմ ասելու: Էդ բաժնից սպասելիք չունեմ: Հենց առաջին օրը երեք հոգու անուն ենք տվել: Մեզ համար անճանաչ տեղամասում առաջին օրը երեք հոգու գտել ու իրենց ասել ենք: Ամբողջ գիշեր բաժնում ենք եղել, մի մարդ չի բերվել բաժին: Չեն ուզում, չեն աշխատում՝ դա է իրենց աշխատելու մեթոդիկան: Հաջորդ օրը կեսօրին հետաքննիչը նոր-նոր ուզում էր գործ սկսել, ի՞նչ ասեմ: Մեզ ասում է՝ ես էլ որոշել էի ձեզ զանգեմ: Ասում եմ՝ ընկեր ջան, մինչև ժամը մեկը ես ձեզ զանգում եմ, դուք պիտի մարդկանց հարցաքննեիք, արագ  լուծում տայիք: Ասում է՝ ես ուրիշ գործեր ունեմ, ծանրաբեռնված եմ: Այդպես աշխատող ոստիկանությունից ի՞նչ պիտի սպասենք՝ ոչ մի բան:

Հինգ-վեց մարդու մասին ենք խոսում, կպել են էդ երկու-երեք հոգուց, դրանց էլ մի կերպ մենք ենք իրենց բացատրել, թե ովքեր են… Սաղին էլ համարյա թե գիտեն, նենց չի, որ չգիտեն: Ուղղակի մեզ ո՛չ բոլորի ինքնությունն են ասում, ո՛չ ինֆորմացիա են տալիս: Ոչ մի կոնտակտ հնարավոր չի: «Քննության գաղտնիք ա»՝ ասում են ու վերջ: Մենք լավ գիտենք՝ էդ «քննության գաղտնիքը» ինչի է բերում մեր գործերով, վերջում տեսնում ես՝ ոչ թե «քննության գաղտնիություն» է, այլ ընդհանրապես բան չի արվել:

Բացարձակ հաշվի չի առնվում, որ մենք ոլորտից տեղյակ ենք, անընդհատ կրկնում են՝ թույլ տվեք չասենք, թույլ տվեք չասենք… Հետո՞: Չորս հոգու դեմքը երևում է, գոնե էդ չորսին կարող են իմանալ՝ ովքեր են: Ոստիկանությունը օպերատիվ աշխատանքի փո՞րձ չունի, ի վիճակի՞ չէ, ինչո՞ւ հենց էդ գիշեր չեն պարզել, չէ՞ որ այդ թաղամասում բազմաթիվ տեսանկարահանող սարքեր կան, ինչի՞ չեն հանել, ինչի՞ չեն աշխատել: Սպասում են, որ մենք աշխատենք կամ մի հայտարարություն անենք, ասեն՝ էդ որտեղի՞ց դուք դա գիտեք: Սա շատ վատ պրակտիկա է, որ մեզ մոտ դարձել է ձեռագիր… Շատ վրդովված ենք, որ մեզ հետ այդպես են վարվում: Մարդկանց անունը տալիս ենք, տանում դեմներն ենք դնում, ասում են՝ ինքն ա՞ որ:Ոչ էլ ուզում են էդ մարդու վրա աշխատեն, ոչ էլ իրանց հետաքրքրում ա: Դեպքին մասնակից հինգ-վեց հոգի մարդ է եղել, հինգը որ հաստատ եղել են, հինգից ոչ պակաս են եղել, մեքենա էլ է կանգնած եղել, մեջը՝ մարդ: Մասնակիցներից չորսի դեմքերը երևում են, երեքի անունը մենք համարյա հենց առաջին օրերին տվել ենք, ոստիկանության աշխատողները գիտեին, ինչի՞ չեն գնացել, ինչի՞ հետամուտ չեն եղել, ինչո՞ւ առաջին պահին էդ մարդիկ չեն բռնվել, մի հոգի է բռնվել, էն էլ՝ էսքան ժամանակ անց: Շատ տխուր պատկեր է…

Տաք-տաք հետքերով աշխատանք չկա: Երեք օպերատիվ աշխատող էին եկել, մեկը մեկից բեխաբար… Այսպիսի վիճակ է: Ես իրենց էլ եմ ասել, որ չեն աշխատում, որ իրենց աշխատանքից դժգոհ եմ: Ո՞նց կարան հինգ-վեց հոգուց մի կերպ մեկին բռնեն, մնացածին թողնեն, որ փախչեն: Ինչի՞ են թողել, որ փախչեն, որ մի հատ էլ հիմա փնտրում են: Ինչո՞ւ: Առաջին իսկ պահից կարող էին գործ անել:Ի՞նչ իմաստ ուներ, որ հետաքննության մարմինը մի քանի օր գործն իր մոտ պահեր, առաջն էլ շաբաթ-կիրակի էր: Հետաքննության մարմնում պահելու իմաստը ո՞րն էր, երբ առաջին իսկ պահից պարզ էր, որ հանցագործություն է եղել: Էնպես չէր, որ նյութեր հավաքելու անհրաժեշտություն կար: Շատերն են ինձ ասել՝ Մալաթիայի բաժնից սպասելիք մի ունեցիր: Հիմա համոզվում եմ՝ այդպես ասողներն էդ մարդկանց ճանաչում են, երևի, որ ասում են՝ սպասելիք մի ունեցիր:

Ոստիկանության վատ աշխատանքն ունի երկու բացատրություն: Մի դեպքում՝ անկարողության փայլուն դրսևորում է: Մյուս դեպքում՝ միգուցե ենթարկվում են մարդկանց, ովքեր թույլ չեն տալիս, որ բացահայտումներն արվեն:

Ինձ համար մեկ է՝ իրենք որ տարբերակն են «ընտրել»: Երկուսն էլ իմ երկրին ձեռք չի տալիս: Շատ ափսոս, որ այսպիսին է իրավիճակը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում