Ռուսաստանի և Լիբիայի արտաքին գործերի նախարարները վերջերս կայացած հանդիպման ժամանակ հստակ քննարկել են Մուամար Քադաֆիի հրաժարականի հարցը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը՝ հղում անելով արտգործնախարարությունում իր աղբյուրներին:
Գործակալությունը տեղեկացնում է, որ Քադաֆիի հեռանալու հարցը քննարկվել է հունիսի 20-ին Սերգեյ Լավրովի և Աբդ Ալ-Աթի Ալ-Ուբեյդիի հանդիպման ժամանակ: Մինչդեռ հանդիպումից հետո Ալ-Ուբեյդին ասել էր, որ այդ հարցը չի քննարկվել և, ընդհանրապես, քննարկման ենթակա չէ:
Հիշեցնենք, որ այսօր Մուամար Քադաֆին ընդհանրապես մերժել է ապստամբների հետ բանակցությունների հնարավորությունը՝ նշելով, որ դրանք տեղի կունենան միայն «Ահեղ դատաստանի օրը»: