Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Շտապ բուժօգնության գործակարգավարական համակարգին կհատկացվի 85 միլիոն դրամ

Շտապ բժշկական օգնության գործակարգավարական (դիսպետչերական) համակարգի արդիականացման նպատակով 2011-2012 թթ. կտրամադրվի 85 միլիոն դրամի աջակցություն՝ թվային կապի համար անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև՝ դիսպետչերական ծառայության համար անհրաժեշտ թվային ռադիոկապի համակարգի ստեղծման նպատակով: Այս մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Ֆինանսական միջոցները կհատկացնի ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որը կտրամադրի նաև իր 3G/3.5G ցանցը:

Շտապ բուժօգնության արդիականացման ռազմավարությունը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ դեռևս 2010 թվականին: Վերանորոգվել է 1-03 ծառայության գործակարգավարական կենտրոնը, տեղադրվել է գլոբալ նավիգացիոն համակարգ, Երևանի քարտեզով նավիգատորներ, համակարգչային և զանգերի ձայնագրման սարքավորում, կենտրոնի և ենթակայանների միջև ստեղծվել է լուսամանրաթելային կապ և այլն:

Շտապ բուժօգնության արդիականացման շրջանակներում ստեղծվել է արբանյակային վերահսկողության և դիսպետչերական համակարգ, որն իրականացնում է շտապօգնության մեքենաների համակողմանի վերահսկողություն՝ ներառյալ ավտոմատ կերպով կանչի գրանցումը, մեքենայի տեղ հասնելն ու հիվանդին համապատասխան բուժկենտրոն տեղափոխելը: Նախ՝ GPS արբանյակների միջոցով որոշվում է մեքենայի աշխարհագրական դիրքը, որից հետո կատարվում է տվյալների հավաքագրում բուժխմբի զբաղվածության, ինչպես նաև խմբի տեսակի վերաբերյալ: Մեքենայից 3G/3.5G ցանցերի միջոցով այդ տվյալներն ուղարկվում են կենտրոնական սերվերին: Կանչը ստանալուն պես գրանցվում են բոլոր տվյալները: Դիսպետչերը, մոնիտորին նայելով, որոշում է ազատ մեքենան և այն ուղղորդում կանչը սպասարկելու: Ընթացքում GPS և 3G/3.5G միջոցով կատարվում է կանչի մոնիթորինգ: Մեքենաներում տեղադրված նավիգատորները թույլ են տալիս վարորդին լուծել հասցեին ամենակարճ ճանապարհով մոտենալու խնդիրը՝ ինչը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շտապօգնությունը «դիմավորելու» անհրաժեշտությունը: Քարտեզի վրա բուժհաստատությունների նախապես նշված լինելը թույլ է տալիս արագ որոշել, թե որ հիվանդանոցն է առավել նպատակահարմար հիվանդի համար:

Այս համակարգի ներդրումը նպաստում է կանչի իրականացման օպտիմալացմանը, հիվանդին տեղ հասցնելու ժամանակի կրճատմանը, բուժխմբերի աշխատանքի որակի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս էականորեն նվազեցնել վառելիքի ծախսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում