ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը նշանակվելու է Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։ Վահե Գաբրիելյանի՝ Հայաստան վերադառնալուց հետո այդ պաշտոնը թափուր էր մնացել։
Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանը 2001-2009 թթ. զբաղեցրել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Նա 2009 թ. մարտից ՀՀ ԱԳ փոխնախարարն էր, Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայանագրի գլխավոր բանակցողը։










































