Այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ հայտարարությունների ժամին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը անդրադարձավ պետություն-քաղաքացի հարաբերությանը և օրենքի կարևորությանը: «Մեր քաղաքացիների մոտ փոխվել է ոստիկանի մասին պատկերացումը, ինչն ավելի ամբողջացավ համաճարակի այս պայմաններում»,- հայտարարեց նա:
Պատգամավորի խոսքով` ոստիկանի կերպարը հեղափոխվում է, և այլևս ոստիկանական համակարգում հայտնվելու համար միակ երաշխիքը հայրենասիրությունն է, ոչ թե փողը կամ ծանոթը. «Սիրելի ոստիկաններ, շնորհակալություն եմ հայտնում համաճարակի այս օրերին ձեր կատարած աշխատանքի համար և հաջողություն ու ուժ մաղթում Հայաստանում օրինականության հաստատման ձեր գործում»:
Մանրամասները՝ տեսանյութում: