Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Հներն արդեն ցույց են տվել՝ ինչի են ունակ, Փաշինյանին կփոխարինի իր նման ուսապարկով մեկը. Տրոֆիմչուկ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ,արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերով  ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

– Պարոն Տրոֆիմչուկ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ գազի գնի և ԼՂ հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ հայտարարություններից հետո հայկական ու միջազգային լրատվամիջոցներում չեն դադարում քննարկումները։ Մի շարք փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանում Փաշինյանի իշխանության նկատմամբ կա ակնհայտ դժգոհություն՝ նրա վարած արտաքին ու ներքին քաղաքականության հետ կապված։ Դուք դա ինչի՞ հետ եք կապում։

Նիկոլ Փաշինյանը ամենասկզբից էլ առաջատար ռուսաստանյան փորձագետների մոտ հարցեր է առաջացրել։ Նախևառաջ՝ իր իշխանության գալու ֆորմատի պատճառով և նաև, այսպես կոչված, լիբերալ արժեքների նկատմամբ իր  կոշտ կողմնորոշմամբ։ Դրանք նախքան Փաշինյանը՝ հետխորհրդային տարածքում երբեք դրական արդյունք չեն տվել։ Եվ ինքնըստինքյան, իր տեսական գործունեությունը համընկավ բոլոր բացասական կանխատեսումների ու սպասումների հետ։

Միևնույն ժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ դա միայն կարծիք է՝ կողքից, և իր ղեկավարության գործունեությունը կարող է գնահատել  հենց հայ ժողովուրդը։ Իմ դիտարկմամբ՝ ՌԴ ԱԳ նախարարը չի ասել արտառոց որևէ բան, նա միայն կրկնել է այն թեզերը, որոնք նախկինում ոչ մեկ անգամ հնչեցվել են։ Պարզապես այսօր ինչ-որ  մեկը փորձեց դրանց նոր հնչեղություն տալ, բայց այդ մեկը հենց Լավրովը չէ։ Ղարաբաղյան հակամարտության փուլային տարբերակը կարգավորման հարաբերականորեն ընդունելի տարբերակ է։ Դժվար ինքը՝ Երևանը, ցանկանար հակամարտությունը կարգավորել մեկ օրվա ընթացքում։ Միևնույն ժամանակ Երևանը, ինչպես արդեն հայտնի է Նիկոլ Փաշինյանի թեզերից, Ադրբեջանին ոչ մի հող չի պատրաստվում տալ։ Այդ պատճառով էլ փուլային, թե միաժամանակյա կարգավորում՝ որևէ տարբերություն չկա։

Ինչ վերաբերում է գազի գնին, ապա ես, որպես փորձագետ, մշտապես զարմանում եմ, երբ լիբերալները պահանջում են գազի գնի նվազեցում։ Լիբերալներն իրենք են ասում, որ գները թելադրում է շուկան, իսկ ապրանքն արտադրողը կարող է ցանկացած թիվ  ներկայացնել։ Միայն «տոտալիտար ԽՍՀՄ»-ում է, որ գները տասնամյակներ շարունակ նույնն են եղել, իսկ եղբայրական ժողովուրդների համար հումքն ընդհանրապես անվճար էր։ Իսկ հիմա ամեն տեղ ժողովրդավարություն է՝ այդ պատճառով էլ մնում է միայն ուրախանալ։

– Եթե ՀՀ իշխանությունների հանդեպ դժգոհությունը շարունակվի, Մոսկվան Հայաստանի ընդդիմադիր հարթակում իրեն  նոր գործընկերներ կփնտրի՞։

Պաշտոնական Մոսկվան Հայաստանի ներսում ոչինչ փնտրել չի պատրաստվում։ Այնտեղ ինչ-որ բան ստիպված է լինելու փնտրել ինքը՝ հայ  ժողովուրդը, որին մինչ այժմ «կերակրում են» բուկլետներով ժողովրդավարության չեղած ձեռքբերումների մասին։ Ժողովուրդն իր մեջ դուրս կբերի նրանց, ովքեր հնարավորություն կունենան իրավիճակը դեպի լավը շտկելու, բայց արդեն ոչ բոլորին հոգնեցրած դատարկ ու անպտուղ լոզունգներով՝ դեմոկրատիայի ու լիբերալիզմի մասին։ Հայ ժողովրդի համար խնդիրը այն է, որ  ոչ միայն վրեժ լուծի բոլորի հույսերը սպանած Նիկոլ Վովայևիչից, այլև որ գտնի մարդկանց, գործիչների, ովքեր կկարողանան ռեալ կերպով կայունացնել իրավիճակը։ Այսօրվա միջազգային պայմաններով դա գրեթե անհնար է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը փաստացիորեն ոչ մեծ երկիր է և կախված է մի շարք գործոններից։ Ցանկացած պարագայում Հայաստանը գոյատևել կարող է միայն Ռուսաստանի հետ համագործակցությամբ։ Առանց Ռուսաստանի Հայաստանը կարող է անհետանալ հետխորհրդային քարտեզից, և ոչ միայն Հայաստանը։ Եթե քննարկենք տեսականորեն, ապա պետքական մարդկանց քաղաքական հարթակից միշտ էլ կարելի է  գտնել։ Ես մոտ մեկ տարի առաջ ասում էի՝ Փաշինյանին  փոխարինող ամեաէֆեկտիվ տարբերակը հենց  ուսապարկով մի այնպիսի մարդ կարող է լինել, որը կգա հենց այդ պատերի տակ կկանգնի, որից սկսեց հենց ինքը՝ Փաշինյանը, և պարզապես կասի, որ իր ժամանակը սպառվել է։ Դժվար թե Նիկոլ Վովայևիչը կառարկի այդպիսի դեմոկրատական ճանապարհով փոփոխությանը։ Բայց պետք չէ հներից մարդ ման գալ, որոնք արդեն ցույց են տվել, թե ինչի են ունակ։

– Անդրադառնանք նաև ԵԱՏՄ-ի գործունեությանը։ Կարանտինի վերջին մեկ ամսվա ընթացքում ի՞նչ է  արել այդ կառույցը, որպեսզի մեղմի այժմյան ճգնաժամի տնտեսական հետևանքները։ Ընդհանրապես կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո շատ ակտուալ է դարձել այն տեսակետը, որ այս համաճարակը զգալիորեն կփոխի աշխարհը, և ինչպես հիմա տեսնում ենք՝ արդեն իսկ շատ վատ կերպով անդրադառնում է համաշխարհային տնտեսության վրա։ Ձեր կարծիքով՝ այն կազդի՞ ԵԱՏՄ-ի վրա։

– Ցավոք սրտի, իմ կարծիքով՝ ԵԱՏՄ-ն չի ձեռնարկել համաձայնեցված գործողություններ պանդեմիայի բռնկման սկզբում։ Չի գնահատել տեղի ունեցողը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական տեսանկյունից՝ ունենալով որոշ հարցեր Կովիդ 19-ի ծագման ու տարածման հետ կապված։ Առավել ևս՝ դա կարելի էր անել Չինաստանի հետ համաձայնեցված, որն ունի այս  համաճարակի հետ կապված  շատ կոնկրետ հարցերի ցուցակ։ Այդ դեպքում ԵԱՏՄ-ն կբարձրացներ իր հեղինակությունը և կհզորացներ իր պոտենցիալը։ Բայց պանդեմիայի ֆոնին այն ինչ-որ տեղ կորավ, յուրաքանչյուր երկիր սկսեց ինքնուրույն դուրս գալ խնդրից ՝ փակելով դռները նույնիսկ ամենամոտ գործընկերների առաջ։ Ընդգծեմ, որ ես նկատի ունեմ ռեալ ընթացող գործողությունները, ոչ թե նորմատիվ փաստաթղթերը, որոնք ընդունվում են, բայց գործնականում ոչինչ չեն որոշում ու ոչինչ չեն նշանակում։

ԵԱՏՄ   անդամների գլխավոր հարցը պետք է հետևյալը լինի՝ ինչ է ընդհանրապես մեզ հետ կատարվում։ Բայց գործնականում բոլորը ֆորմալ դիրքորոշում են որդեգրել՝ որ չգիտես որտեղից ի հայտ է եկել շատ սարսափելի մի հիվանդություն։ Բայց ինչպես գիտեք՝ հենց այնպես ոչ մի բան ոչ մի տեղից չի առաջանում։ Այդ պատճառով էլ ԵԱՏՄ-ի համար հետևանքներն էլ հեշտ չեն լինելու՝ նաև հաշվի առնելով էլեկտրոնային միջոցներով տոտալ կառավարումը, այն դեպքում, երբ գոնե մեր կառույցի ներսում պետք էր այն հանել, հանել ու հանել։ Մեր ԵԱՏՄ-ին ձեռնտու կլիներ, որ ԵՄ-ն իր ներսում նորանոր  խոչընդոտներ ստեղծեր, որպեսզի այդ ֆոնին ցույց տայինք եվրասիական համակարգի բոլոր առավելությունները։ Բայց գործնականում ամեն բան հակառակ կերպով է ընթանում։ Եվրոպայի  երկրները այսպես թե այնպես պանդեմիայից հետո կհավաքեն «ծակող փշալարերը», իսկ մենք կարծես թե կմեծացնենք քաղաքացիների տեղաշարժի համընդհանուր վերահսկողությունը։ Դա ոչ մի տեղ չի տանելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում