
Ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը կարծում է, որ միլիարդատեր և բարերար Բիլ Գեյթսը ցանկանում է չիպավորել մոլորակի բոլոր մարդկանց: Այս մասին նա ասել է իր հեղինակային «Բեսոգոն TV» հաղորդման եթերում:
Իր հեռուստատեսային շոուի նոր դրվագում Միխալկովը հայտարարել է, որ դրա ապացույցներից մեկը WO / 2020/060606 արտոնագիրն է, որը գրանցված է «Գեյթսի» կողմից հիմնադրված « Microsoft Technology Licensing, LLC»-ի կողմից:
Ռեժիսորի կարծիքով՝ պատվաստումների փոխարեն ընկերությունը մտադիր է չիպավորել մարդկությանը:
«Մարդու մարմնում չիպ է ներմուծվում՝ ամենօրյա ակտիվությունը վերահսկելու նպատակով ինչ-որ կրիպտոարժույթի համար», – ասել է Միխալկովը:
Նա կարծիք է հայտնել, որ չիպավորման ընդհանուր նպատակը «մարդկության քանակի նվազեցումն» է, որը շատ է սպառում «թթվածին, սնունդ և մնացած ամեն ինչ»: