Լուրեր
Ստեղծելու ենք արդյունավետ կառավարման համակարգ. Արայիկ Հարությունյանը՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումների մասին

«Զրույց քաղաքացու հետ» ձևաչափում այսօր ֆեյսբուքյան իր էջով ուղիղ եթերում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է օրվա խորհրդին, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, աշխատավոր մարդու համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, Արցախի պարենային և էներգետիկ անվտանգության խնդիրներին, վերջին շրջանում իր կողմից նախաձեռնած քաղաքական քննարկումներին:

Նախագահը նշել է, որ հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի այլ ներկայացուցիչների հետ, խոսել  համերաշխության կարևորության մասին:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում նոր իշխանությունների  անելիքներին, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին իշխանություններին այդ ուղղությամբ կատարած աշխատանքի համար, նշել, որ այդ աշխատանքի շնորհիվ է, որ Արցախը կարողացավ խուսափել վարակի լայն տարածումից և այսօր գտնվում է բարենպաստ վիճակում:

  • Դիտումներ՝ *