ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի թույլ չտա Իրանին ժամանակակից զինտեխնիկա ձեռք բերել արտասահմանից, մասնավորապես՝ Ռուսաստանից և Չինաստանից։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»։
Նրա խոսքերով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թիմը մտադիր են «խառնել բոլոր խաղաքարտերը, որպեսզի թույլ չտան Իրանին տանկեր և զրահամեքենաներ ձեռք բերել Ռուսաստանից կամ Չինաստանից»։
Ինչպես հայտնի է, Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն գործում է մինչև այս տարվա հոկտեմբերի 18-ը։
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը մտադիր է ցանկացած միջոցներով հասնել դրա երկարաձգմանը։