Գերմանիայի կառավարությունը որոշել է սկսել կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների չեղարկումը, հաղորդում է Reuters-ը:
Գերմանիայում կբացվեն դպրոցները, բացի այդ, նախատեսվում է թույլատրել մարզական մրցաշարերի անցկացումը և բացել մշակութային հաստատությունները (ցուցահանդեսներ, թանգարաններ, հուշարձաններ), ինչպես նաև կենդանաբանական և բուսաբանական այգիները:
Կանցլեր Անգելա Մերկելի խոսքով, սահմանափակումների չեղարկման ժամկետները կքննարկվեն մայիսի 6-ին:
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 161 հազար մարդ, մահացել է ավելի քան 6.4 հազար մարդ:









































