Saturday, 27 06 2026
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»

«Իմ քայլի» որևէ պատգամավոր չի դատապարտել ոստիկանության գործողությունները. իրավապաշտպան

Որտե՞ղ փնտրել Գավառի սպանությունների եւ վենդետայի պատճառները: Այս թեմայով «Մեդիա կենտրոնի» կազմակերպած տեսաքննարկման ժամանակ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը տարակուսանք հայտնեց, թե ինչը կարող էր խոչընդոտել ոստիկանությանը Գավառի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանել մարդկանց: Նրա ձեւակերպմամբ, փոխանակ իր այդ գործառույթն իրականացնելու, ոստիկանությունը երեսուն հոգանոց դիմակավորվածներով Նորադուս գյուղում մտնում է մարդկանց տներն ու ահաբեկում: «Սա ի՞նչ գործելաոճ է, ինչ մեթոդ է… Մարդկանց տապալել կառավարության շենքի առաջ՝ ոստիկանությունը միայն դա է կարողանում լավ անել…. Առաջին հերթին, ինչպես փորձագետներն են ասում՝ քրեական ենթամշակույթ կրողները պետք է անջատվեն իշխանություններից, պետք է համագործակցություն չլինի, շփումներ չլինեն, մինչդեռ անընդհատ դա ենք տեսել՝ ինչպես էր Սերժ Սարգսյանն ընտրությունների ժամանակ ոգեւորիչ խոսքեր ասում քրեական ենթամշակույթ կրողների մասին, որոնք պետք է աջակցեին, կամ Քոչարյանի ղեկավարման տարիներին ինչպես քրեական ենթամշակույթը բերվեց ընտրատեղամասեր: Դա, ցավոք զարգացում է ապրել, բայց հիմա պետք է կտրուկ քայլեր լինեին: Կտրուկ, բայց արդար ու տեղին»,-նշեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահը: Ժաննա Ալեքսանյանը տարակուսանք է հայտնում, որ «Իմ քայլ»-ականներն արդարացնում են ոստիկանության գործողությունները՝ դրանք պայմանավորելով կորոնավիրուսի հետ կապված զբաղվածությամբ. «Հետո՞ ինչ, որ կորոնավիրուս է, բայց սպանություններ են տեղի ունեցել, մարդկային կյանքի մասին է խոսքը: «Իմ քայլը» փորձում է ցանկացած նեգատիվ բան իր պաշտպանության տակ վերցնել՝ փոխանակ դատապարտելու, գոնե մեղմ քննադատելու….Ես դա համարում եմ կեղծ մտահոգություն՝ ոստիկանության հեղինակությունը փրկելու համար, բայց սա նաեւ «Իմ քայլի» հեղինակության վրա է ազդում»: Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարից՝ հիշեցրեց, որ երբ այն սկսվեց հետհեղափոխական շրջանում, ամբողջովին ուշադրությունը կենտրոնացավ միայն քրեակատարողական հիմնարկների վրա՝ այդ որպես կենսամշակույթի խտացման վայր, եւ չկար համապարփակ սոցիոլոգիական վերլուծություն, թե ի վերջո ինչ է իրենից ներկայացնում այդ ենթամշակույթը, ինչպիսի դրսեւորումներ ունի, ինչ ազդեցություններ է թողնում, ինչպես է ներհյուսված կրթական համակարգին, ինչպիսի լեզու է օգտագործվում հեռուստասերիալների եւ հաղորդումների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում