ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև երեկ տեղի ունեցած միջադեպի մասով նախապատրաստվում են նյութեր, ԱԺ-ում լրագրողներին ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», – ասաց դատախազը։










































