Չինաստանը դեմ է կանխակալ հետաքննությանը, որն ուղղված է նոր տեսակի կորոնավիրուսի տարածման մեջ չինական կողմին մեղադրելուն: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է փոխարտգործնախարար Յուե Յույչենը․ տեքստը հրապարակված է Չինաստանի ԱԳՆ կայքում՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
Չինական կողմը մերժում է անհիմն մեղադրանքները և միջազգային հետաքննությունը համարում է հիմնված մեղքի կանխավարկածի վրա՝ նշել է Յույչենը: Նա նշել է, որ Չինաստանը չի պաշտպանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի քաղաքականացումը և կոչ է անում օտարերկրյա գործընկերներին համատեղ պայքարել համավարակի դեմ:










































