Friday, 26 04 2024
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը

Կառավարող խմբակցության պատգամավորի անսպասելի գրառումը. ինչ ակնարկ է Ռուսաստանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որը, ինչպես հայտնի է, նաև վարչապետ Փաշինյանի աներորդին է, բավական ուշագրավ ֆեյսբուքյան գրառում է արել՝ կապված ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հետ: Մասնավորապես, անդրադառնալով Արցախի բանակցության բովանդակության վերաբերյալ վարչապետ Փաշինյանին ուղղված նրա հարցին՝ Հրաչյա Հակոբյանը գրել է, որ գալիս է նաև Վանեցյանին հարցերի ժամանակը: Եվ հարցերի տեսքով նա շարադրել է մի քանի իրողություն, որոնք բավականին աղմկոտ են իրենց բովանդակությամբ:

Մասնավորապես, պատգամավորը խոսում է այն մասին, որ վարչապետը Վանեցյանին կարող էր պաշտոնանկ արած լինել օտարերկրյա պետությունից Վանեցյանի հավաքագրված լինելու պատճառով, նաև կարող են լինել Վանեցյան-Միքայել Մինասյան խոսակցությունների գաղտնալսումներ:

Իսկ իր իսկ հարցին, թե այդ դեպքում ինչու է Վանեցյանը պաշտոնանկ եղել, ոչ թե ձերբակալվել հավաքագրված լինելու պատճառով, Հրաչյա Հակոբյանը ինքն էլ պատասխանում է, որ ձերբակալում են, երբ տվյալ հավաքագրող պետության հետ գնում են հարաբերություն փչացնելու, իսկ այլ կերպ ուղղակի չեզոքացնում են հավաքագրվածին: Պատգամավորը նշել է, թե Հայաստանը չի պատրաստվում որևէ պետության հետ հարաբերություն փչացնել:

Ու թեև նա ընդգծել է այդ հանգամանքը, այդուհանդերձ, նրա գրառումը հարցեր պարունակելով Վանեցյանի առնչությամբ, առաջացնում է նաև շատ այլ հարցեր՝ ավելի լայն մասշտաբի: Օրինակ՝ պատգամավորը անում է հայտարարություններ, որոնք թերևս չափազանց լուրջ են զուտ հիպոթետիկ գրառում լինելու համար՝ հաշվի առնելով նրա կարգավիճակն ու նաև որոշակի անձնական կապը վարչապետի հետ: Հետևաբար այդօրինակ գրառումը կա՛մ կարող է լինել քաղաքական իրադրության անհամարժեք գնահատում, կա՛մ բավականին էական քաղաքական ազդակ: Եվ խոսքը ամենայն հավանականությամբ վերաբերում է Ռուսաստանին՝ նկատի ունենալով այն, թե պաշտոնաթողությունից հետո ինչպիսի ազդակներով է հասարակական-քաղաքական դաշտում փորձել կամ փորձում դիրքավորվել Արթուր Վանեցյանը:

Ստացվում է, որ խորհրդարանի «Իմ քայլը» մեծամասնության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի գրառումը կամա թե ակամա Ռուսաստանին ուղղված ազդակ է, ինչը բավականին հատկանշական և բազմիմաստ է դառնում այն իրողության ֆոնին, որ Հայաստանում բավականին բուռն ներքաղաքական օրերը հաջորդեցին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտնի հայտարարություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում