Համաձայն Worldometers-ի հաշվարկների, աշխարհում ավելի քան մեկ միլիոն մարդ է ապաքինվել կորոնավիրուսից:
Հաղորդվում է, որ ապաքինվել է 1 005 411, հիվանդացել՝ 3 221 653, մահացել է 228 267 մարդ:
Վարակվածների քանակով առաջին տեղում է ԱՄՆ-ը (ավելի քան մեկ միլիոն), երկրորդում՝ Իսպանիան (236 հազար), երրորդում՝ Իտալիան (203 հազար), չորրորդում՝ Ֆրանսիան (166 հազար), հինգերորդում՝ Մեծ Բրիտանիան (165 հազար):
Ռուսաստանը ութերորդ տեղում է վարակվածների քանակով (99 հազար), իսկ 20-րդ տեղում՝ մահվան դեպքերի թվով (972):










































