«Եթե մենք ուզում ենք վերադառնալ ծիրանի ավանդական այգիների ֆինանսավորմանը, ապա դա նվազագույնը պետք է ինչ-որ կերպ հիմնավորված լինի»,- այսօր կառավարության նիստի ժամանակ նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ եթե մարդը պետք է 4 տարի սպասի, որ բերք ստանա, ապա կան ինտենսիվ այգիներ, որոնք 2 տարի հետո սկսում են բերք տալ, ուստի հիմնավորումը պետք է շատ կոնկրետ լինի, թե ինչու ենք փողն այդ ուղղությամբ ծախսում. «Այն տեղեկատվությունը, որ ես ունեմ, խոսում է այն մասին, որ ավանդական այգիները անիմաստ է ֆինանսավորել և պետք է ֆինանսավորել այն, ինչն ավելի էֆեկտիվ է»:
Փոխվարչապետը նշեց, որ դա նույնն է, թե մենք ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց ֆինանսավորում ենք հին արտադրության «Զապորոժեցներ»-ը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































