Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Գավառի միջադեպի մասին կարող ենք դատողություններ անել հետեւյալ հարցադրումներով. Գեւորգ Դանիելյան

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Երբ վերլուծում ենք Գավառի աննախադեպ միջադեպը, փորձում ենք դարձյալ ղեկավարվել կամ քաղաքական շահերով կամ մակերեսային, սահմանափակ ստանդարտներով, մեղավոր համարելով կամ արդարացնելով սոսկ առանձին պաշտոնյաների՝ առանցքում պահելով կոնկրետ իրավիճակի սոսկ տեսանելի հանգամանքները՝ ով որտեղ է եղել, ինչ կարող էր անել եւ այլն։

Հարգելիներս, խնդրում եմ քաղաքական ենթատեքստով ղեկավարվելիս, ուղղակի զերծ մնալ այնպիսի իրավիճակների վերլուծությունից, որոնք մասնագիտական եւ անաչառ խորը վերլուծություն են պահանջում։

Գոնե նկատի ունեցեք, որ դուք դատողություններ եք անում ընդամենը երեւացող, բայց ոչ էական հանգամանքների մասին, իսկ այդպիսի իրավիճակներում, արհեստավարժության մասին կարող ենք դատողություններ անել, օրինակ հետեւյալ հարցադրումներով՝ միջադեպին նախորդող իրավիճակի վերաբերյալ ի՞նչ տեղեկատվություն է ստացվել եւ արդյո՞ք այդ տեղեկատվությունը եղել է որակյալ, որքանո՞վ է համարժեք եղել օպերատիվ արձագանքը, ովքե՞ր են միջադեպի առնչությամբ տարածաշրջանում «եղանակ» ստեղծում, եւ ինչն է դրան նպաստում, ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվել, չկա՞ն տարածքում իրական ազդեցություն ունեցող եւ պատիժը կրելուց վաղաժամկետ ազատ արձակվածներ, դեպքի օրը հնարավոր չի՞ եղել հաշվարկել հավանական զարգացումները, հնարավոր չի՞ եղել կանխատեսել, թե որտեղ պետք է կենտրոնացվեին ուժերը՝ դեպքի վայրո՞ւմ, թե՝ հիվանդանոցում, վերջապես քրեաբանները եւ հոգեբանները պետք է հուշեն իրավապահ մարմիններին, թե ինչպիսի հասարակական երեւույթներ են հանգեցնում այսպիսի մթնոլորտի ձեւավորմանը եւ այլն։

Միայն նմանաբնույթ հարցերի պատասխանները կարող են հիմնավորված եզրակացությունների տեղիք տալ։

Հ.Գ. Առաջարկում եմ, խնդրում եմ վերջ տալ դեպքի վայր զանգվածային այցելություններին (դա տեսարժան հուշակոթող չէ), դուք ոչ միայն խանգարում եք քննիչներին ու կրիմինալիստներին, որոնք հաճախ անհարմար են զգում ձեզ այդ մասին ասել, զգուշացնել, այլեւ խոչընդոտում եք թարմ հետքերը, գործի համար նշանակություն ունեցող ապացույցները ձեռք բերելուն ու ամրագրելուն։ Դուք հաճախ անհարկի ձեր մատնահետքերն եք թողնում դեպքի վայրում, որից հետո անասելի ու անիմաստ դժվարանում է մասնագետների աշխատանքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում