Ղազախստանի իշխանությունները որոշել են երկարաձգել դիմակների ռեժիմը մինչև 2020 թվականի ավարտը: Այս մասին հաղորդել է հանրապետության գլխավոր սանիտարական բժիշկ Աիժան Էսմագամբետովան՝ հայտնում է NUR.KZ-ն:
Էսմագամբետովան հայտնել է, որ քաղաքացիները պետք է ընտելանան կորոնավիրուսի գոյությանը և սովորեն, թե ինչպես կարելի է ապրել դրա հետ: «Մենք միշտ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, այն կդառնա սեզոնային հիվանդություն»,- զգուշացրել է մասնագետը: Այդ պատճառով Ղազախստանում մինչև 2020 թվականի ավարտը ձեռնարկություններն ու հաստատությունները ստիպված կլինեն անընդհատ կատարել ախտահանման աշխատանքներ, պահպանել դիմակների ռեժիմը և հեռավորությունը նույնիսկ կարանտինի հեռացումից հետո:







































