Բելառուսը Saudi Aramco սաուդյան ընկերությունից գնել է նավթի առաջին խմբաքանակը: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում անելով «Բելնեֆտեհիմ» պետական կոնցեռնի մամուլի քարտուղար Ալեքսանդր Տիշչենկոյին:
Նշվում է, որ խոսքը 80 հազար տոննա նավթի մասին է։
Համաձայն պայմանավորվածությունների՝ լցանավը Լիտվայի Կլայպեդե նավամատույց կժամանի մայիսի 11-ին։








































