Friday, 03 05 2024
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին
20:40
Պենտագոնի ղեկավարը կարծում է, որ Ռաֆահում Իսրայելի գործողության ժամանակը դեռ չի եկել
ԱԺ պատգամավորները «Freedom House»-ի հետ քննարկել են ժողովրդավարության նկատմամբ հիբրիդային գրոհներին դիմակայելու գործիքակազմը
ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեության և տարածաշրջանային հարցեր
20:10
Բեռլինում այրվում է մետալուրգիական ռազմական գործարանը, թունավոր ծխի տարածման վտանգ կա
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կիրանց բնակավայրից 2500 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք

Հուսով եմ՝ առաջիկայում ոստիկանապետն անձամբ կգտնի Գավառի դեպքերի մասին օրենսդիրներիս հուզող հարցերին պատասխանելու ուղիները

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երեկ երեկոյան Գավառում տեղի ունեցածը ամենաթողության ու հանցավորության ցայտուն արտահայտություն է, որն ունի խոր արմատներ։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Հայաստանում արմատավորված քրեական մշակույթն ու ենթամշակույթը, այդպիսի մտածողությունն ու ապրելակերպը դեռևս շարունակում են գործել մեր երկրում, մեր քաղաքացիների շրջանում։

Այդ ենթամշակույթի կրողների համար 2018 թվականից հետո էլ երկրում ոչնչի չի փոխվել, նրանք շարունակում են ապրել այնպես, ինչպես ապրել են նախկինում, երբ տարբեր թելերով կապված էին գործող իշխանությունների ու նրանց մերձավորների հետ ու ունեին հանցագործություններ կատարելու, ընհուպ մարդ սպանելու ինդուլգենցիաներ։ Եվ ամենակարևոր խնդիրն իրականում այն, է թե ինչու է նման մտածողություն ու բարքեր կրող մարդկանց թվում, թե երկրում ոչինչ չի փոխվել, որ հանցավորությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, կարող է մնալ անպատժելի։

Կարծում եմ այդ հարցի պատասխանը ի թիվս այլ շերտերի, գտնվում է առաջին հերթին դատական համակարգի, դրա չկայացվածության, նախկինի մնացուկը լինելու հարթությունում։ Նախ՝ չկա դատական համակարգի նկատմամբ վստահություն և մարդիկ հաճախ հարցերը լուծում են ոչ թե օրենքով, դատարանի միջոցով, այլ ինքնադատաստանով։ Իսկ դատական համակարգում տիրում է այդ իրավիճակը, քանի որ հեղափոխությունից հետո անցած երկու տարիներին մենք այդպես էլ չկատարեցինք այդ համակարգի վեթինգը՝զտումը գործնականում հրաժարվեցինք դրանից՝ սահմանափակվելով «Դատական օերնսգրքում» մի քանի կոսմետիկ փոփոխություններով։

Այդ փոփոխություններով Հայաստանի նորանկախ պատմության վերջին քսան տարիների ոչ մի աղմկոտ գործով վճիռ արձակած դատավոր պատասխանատվության չի ենթարկվելու, համակարգից չի հեռացվելու։ Քաղաքական սպանությունների, հետապնդումների գործեր, Հյուսիսային պողոտայի՝ մարդկանց սեփականությունը հանդիսացող տարածքների վերաբերյալ ապօրինի դատական ակտեր, Մարտի 1-գործ, 7-ի, մյուս քաղբանտարկյալների գործեր և այլն։ Ահա թե ինչու է դատական իշխանությունն այսպիսի խայտառակ իրավիճակում։

Դատական համակարգի ինքնավստահությունն էլ գալիս է Սահմանադրական դատարանից։ Գործող իշխանությունն այդպես էլ չի կարողանում կորոնավիրուսով պայմանավորված համավարակից հետո սահմանադրական հանրաքվե իրականացնելու անհնարինությունը գիտակցելով հարցը արագ կերպով Ազգային ժողովում լուծելու ուղիներ գտնել։

Ահա այսպիսի իրողությունները, քաղաքական այսպիսի բացթողումներն են ծնում նաև այնպիսի դեպքեր, որպիսիք երեկ տեղի են ունեցել Գավառում։ Հույս ունեմ, որ առաջիկայում ոստիկանապետն անձամբ կգտնի օրենսդիրներիս Գավառի դեպքերի մասին օրենսդիրներիս հուզող հարցերին պատասխանելու ուղիները։

Իսկ մինչ այդ, զորակցություն և աջակցություն համավարակի այս բարդ ու օրհասական ժամանակաշրջանում մեր հայրենիքին ժրաջան ծառայելու համար։

https://www.facebook.com/babajanyana/posts/3250848061612565?__tn__=-R

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում