Մենք երբեք չենք հերքել կամ թաքցրել ոստիկանությունում համակարգային խնդիրների առկայությունը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորԱ Արման Բոշյանը:
«Մենք հենց առաջին օրից խոսել ենք ոստիկանության բարեփոխումների և արմատական փոփոխությունների կարևորության մասին: Կառավարության վերջին նիստի ժամանակ քննարկվել և հաստատվել է ոստիկանական բարեփոխումների ծրագիրը: Տեղյակ եք, որ նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որը նաև կմշակի ոլորտի քաղաքականությունը և բարեփոխումների իրականացնողը կլինի: Սա լուծում կլինի, կարծում եմ»,-ասաց նա:








































