Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ եզրափակվեց: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Ֆեդերացիան 2019/20 մրցաշրջանը ժամանակից շուտ եզրափակեց կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Այժմ Լիգա 1-ի կազմակերպիչները մտածում են հաջորդ մրցաշրջանի հնարավոր մեկնարկի ժամկետների մասին:
Նախօրեին էլ Արգենտինայի ֆուտբոլի առաջնությունը ժամանակից շուտ ավարտվեց, սակայն հայտնի չէ՝ որևէ ակումբ կհռչակվի երկրի չեմպիոնի թե, ոչ: